Դեկտեմբերի 16-ին և լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 180 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (144 արկ), 82 (117 արկ), 120 (3 արկ) միլիմետրանոց ականանետերից,  «Մուխա» (2 արկ), ՀՀՆ-9 (5 արկ), ՀԱՆ-17 (55 արկ) և ՌՊԳ-7 (6 արկ) տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1800 կրակոց, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն տիրապետում են օպերատիվ իրադրությանը և անհրաժեշտության դեպքում դիմում պատժիչ գործողությունների:

 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել