ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը Թուրքիայի իշխանություններին կոչ է արել դուրս բերել զորքերը Իրաքի տարածքից։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Սպիտակ տանը։Այդ դիրքորոշման մասին Բայդենը հայտարարել է Իրաքի վարչապետ Հայդեր Ալ-Աբադիի հետ զրույցում։
Բայդենի խոսքով՝ Վաշինգտոնը հարգում է Իրաքի ինքնիշխանությունը և նույնն անելու կոչ է անում նաև Անկարային։
Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան մտադիր է պահպանել ռազմական ներկայությունը հարևան երկրում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել