Tert.am–ը գրում է.

«Աստղային պատերազմներ» ֆիլմի յոթերորդ մասի տոմսերի նախավաճառքը ռեկորդ է սահմանել:
 
Հոլիվուդի պատմության մեջ առաջին անգամ Հյուսիսային Ամերիկայի կինոթատրոններում տոմսերի վաճառքից ստացված գումարը  դեռ մինչև ֆիլմի վարձույթի մեկնարկը գերազանցել է 100 մլն դոլարը:

Ինչպես հայտնում է  Variety-ն`«Աստղային պատերազմներ. Ուժի արթնացում» ֆիլմը ռեկորդ է սահմանել, որը նախկինում պատկանում էր «Սև ասպետ» ֆանտաստիկ մարտաֆիլմին:  2012-ի հուլիսին էկրան բարձրացած ֆիլմը նախքան վարձույթում հայտնվելը կարողացել է 25 մլն դոլարի եկամուտ բերել:

Նշվում է, որ ֆիլմի սիրահարները ակտիվորեն տոմսեր են ձեռք բերում նաև Սուրբծննդյան և ամանորյա տոների օրերի համար:  Տոմսերի վաճառքը մեկնարկել է հոկտեմբերի 19-ին

1977-ին «Աստղային պատերազմներ» ֆիլմի առաջին մասի էկրան բարձրանալուց ի վեր այն 28 մլրդ դոլարի եկամուտ է բերել` հաշվի առնելով նաև տարատեսակ ապրանքների վաճառքը` ֆիլմի թեմայով: Դրանից 4.4 մլրդ դոլարը ստացվել  է տոմսերի վաճառքից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել