Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է Ալեքսիս Սանչեսով168.am-ը գրում է.

Don Balon կայքը հայտնում է, որ Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսի ծառայություններով: Ըստ աղբյուրի՝ «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստի խաղին մադրիդցիները վաղուց են հետևում: Այժմ մադրիդցիների գործակալները հարմար առիթ են փնտրում նրա տրանսֆերը ձեռք բերելու համար:

Սրանք միայն մադրիդցիների ցանկություններն են, քանի որ «Արսենալը» չի պատրաստվում բաց թողնել ֆուտբոլիստին և պատրաստվում է երկարաձգել նրա գործող պայմանագրի ժամկետը: Պայմանագիրն ավարտվում է 2018 թվականին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել