Արդեն 15 օր «Հրազդան» ՔԿՀ-ում իր պատիժը կրող 18-ամյա կալանավոր Արթուր Միքայելյանն այսօր զանգահարել էր Tert.am-ի խմբագրություն՝ պատմելու, որ ինքը ճնշումների է ենթարկվում և ցանկանում է տեղափոխվել «Նուբարաշեն» ՔԿՀ կամ ժամանակավոր Դատապարտյալների հիվանդանոց:
Նա տեղեկացրեց, որ մինչև վճիռը օրինական ուժի մեջ մտնելը 8 ամիս գտնվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, ինչը հնարավորություն է տվել ավտովթարի ենթարկված իր մորը այցելել իրեն, որը չի կարողանում անել ճանապարհի երկարության պատճառով:
«Ես արդեն 10 հատ դիմում եմ ուղարկել քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանին և տեղաբաշխման հանձնաժողովի նախագահին, բայց պատասխան չեմ ստանում: Ես ութ ամիս ապրել եմ «Նուբարաշենում» ու ոչ մի խնդիր չեմ ունեցել, իսկ այստեղ արդեն թշնամի եմ ձեռք բերել: «Հրազդան» ՔԿՀ-ի պետը երեկ գիշեր ինձ շանտաժ էր անում, ասում էր՝ քեզ ծեծի կենթարկեմ, աթոռը գլխիդ կջարդեմ, ինձ դրդում ա ինքնասպանության, ասում ա ուզում ես կախվի, քեզ չենք օգնելու»,- ասաց նա և ընդգծեց, որ արդեն մի անգամ ինքնավնասվել է և պատրաստվում է ևս մեկ անգամ անել:
Արթուր Միքայելյան անկեղծացավ և նշեց, որ ինքը միասեռական է և կարող է իրեն ապահով զգալ միայն «Նուբարաշենում» ու Դատապարտյալների հիվանդանոցում, քանի որ արդեն 8 ամիս առանց որևէ խնդրի ապրել է այնտեղ:
«Ես իմ կյանքով ապրած միասեռական եմ ու դրսում զբաղվել եմ մարմնավաճառությամբ, կարամ բոլոր զոներում թշնամիներ ունենամ: «Նուբարաշենում» կան տարբեր աշխատանքներ՝ աղբը հանել, շինարարություն, ճաշարանում, ես կարող եմ անվճար անել, միայն թե իմ մորը մոտ լինեմ ու ապահով լինեմ: «Նուբարաշենում» բոլոր կալանավորները ինձ ճանաչել են ու ոչ մեկ չի ասել՝ հավիդ քշա կամ աչքիդ վերևը ունք կա: Ստեղի պետը նուրբ ձևով ասեմ, ինձ ասում ա՝ այ գոմիկ, այ եսիմ ինչ, այ անչափահաս: Շանտաժ ա անում թե դատի կտա, բայց ինչի՞ համար: Հետը ուզում եմ մարդավարի խոսամ չի ստացվում: Ու ինձ չեն բացատրում, թե ինչի չեն ուզում, որ ես տեղափոխվեմ»,- ասաց նա:
Նշենք, որ Արթուր Միքայելյանը դատապարտվել է անազատության ՔՕ-ի 177-րդ հոդվածի համաձայն՝ գողության համար և կալանքը դեռևս պետք է կրի ևս երկու տարի:
Հարցի հետ կապված ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը նշեց, որ Արթուր Միքայելյանը դիմումը փոստի միջոցով վարչություն է հասել միայն այսօր և մակագրվել, համապատասխան որոշում կայացնելու դեպքում այն կուղարկվի կալանավորին:
Հարցի հետ կապված ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը նշեց, որ Արթուր Միքայելյանը դիմումը փոստի միջոցով վարչություն է հասել միայն այսօր և մակագրվել, համապատասխան որոշում կայացնելու դեպքում այն կուղարկվի կալանավորին:
Նա տեղեկացրեց, թե պետք է ուսումնասիրեն տեղափոխվելու ցանկության պատճառները՝ հիմնավոր են, թե ոչ և տեղաբաշխման հանձնաժողովի առաջիկա նիստում կկայացվի որոշում։
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2015/12/16/nubarashen/1876424
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել