Elq.am-ը գրում է.
Դեկտեմբերի 10-ին թուրք հրապարակախոս, մարդու իրավունքների պաշտպան և Հայոց ցեղասպանության մասին բազմաթիվ աշխատությունների հեղինակ Ռագըփ Զարաքոլուն արժանացել է Դանիայի «PL» հիմնադրամի «Խաղաղության» պարգևին: Վերոնշյալ հեղինակավոր պարգևը, որը կազմում է 100 000 դանիական կրոն, շնորհվում է ՄԱԿ-ի համամարդկային իրավունքների հայտարարագրի շրջանակներում ոչ բռնության ճանապարհով ժողովրդավարության համար պայքարող մարդկանց և կազմակերպություններին:
Հանդիսավոր արարողությանը, որը կազմակերպվել էր Դանիայի Ազգային թանգարանի արարողությունների դահլիճում, ելույթով հանդես է եկել PL հիմնադրամի նախագահ Փոլ Սոգաարդը: Նա մասնավորապես նշել է, որ «Խաղաղության» պարգևը Ռագըփ Զարաքոլուին հանձնվում է մտքի ազատության և մարդու իրավունքների բնագավառներում իր բազմամյա պայքարի և գործունեության, ինչպես նաև 100 տարի առաջ Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրազեկման բարձրացմանն ուղղված ջանքերի համար, ինչի համար նա հետապնդվել է, ենթարկվել հալածանքների և մի քանի անգամ բանտարկվել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ