Ըստ Global Financial Integrity զեկույցի՝ վերջին 10 տարվա ընթացքում երկրից արտահանվել է շուրջ $10 մլրդ: Թիվը կարող է մոտավոր լինել, բայց անգամ այդ դեպքում (և մնացած հավասար պայմաններում) համապատասխան տնտեսական միջավայրի, հավասար հնարավորությունների, իրավունքի գերակայության, արդարադատության անկողմնակալության և օրենսդրության հստակության և կանխատեսելիության պայմաններում մեծ հավանականությամբ և գրեթե ամբողջությամբ այդ գումարները կմնային Հայաստանում, կստեղծեին նոր ձեռնարկություններ, նոր աշխատատեղեր, գործարար և հանրային նոր մշակույթ, կստեղծեին ՀՀ քաղաքացիների անձնական անվտանգության իրական երաշխիքներ, կխթանեին կրթության և գիտության առաջավոր մի շարք ուղղությունների զարգացմանը...
Այդ 10 տարիներն ու 10 միլիարդներն արդեն անցյալում են, մինչ մենք մինիմալիստական և պարտվողական հաշվարկներ էինք անում 10 հազարի, 10 հղփացած իշխանավորի կամ տրանսֆորմեր-ընդդիմադիրի ընտրվել կամ չընտրվելու, առօրեական նվազ շահի շուրջ: Առջևում նմանատիպ կամ տարբերվող այլ տասնամյակներ են: Այս առումով ես կարծում եմ, որ ՀՀ իրավապահ մարմիններն անելու բան ունեն. մի հետաքննություն պիտի սկսվի այս զեկույցի իրականությունն ու հիմքերը պարզելու համար ու բազմաթիվ հետաքննություններ այդ հիմքերի հետքերով գնալու և անօրինական ճանապարհներով այս երկիրն ունեզրկելու մեղադրանքով !

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=922051164511085&set=a.148349305214612.27011.100001186291818&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել