Past.am-ը գրում է.

Կինը որոշել է այլեւս մազերը շամպունով չլվանալ, գոնե մեկ ամիս։ Սակայն արդեն վեց ամիս է անցել, ու կինը իսպառ մոտացել է շամպունի մասին։ Նա շամխունը փոխարինել է սոդայով ու խնձորի քացախով։
«Ամեն ինչ սկսվեց հասարակ փորձից, ինձ առաջարկեցին մեկ ամսով հրաժարվել շամպունից։ Ես թերահավատորեն մոտեցա, սակայն անցա մազերը լվանալու այլընտրանքային տարբերակին։ Անցել է 6 ամիս, եւ ես նույնիսկ չեմ էլ պատրաստվում վերադառնալ շամպունով լվանալուն»,- պատմում է կինը։
Նա ասում է, որ մազերի որակը անչափ լավացել է, քիչ է յուղոտվում, եւ այժմ ինքը 5 օր մեկ է լվանում մազերը։
«Մազերս փայլուն են դարձել, փափուլ, մաշկս քոր չի գալիս։ Բացի այդ, շամպունից հրաժարվելը գումար խնայելու հրաշալի հնարավորություն է։ Ահա թե ինչ եմ ես անում։ 2 թեյի գդալ սոդան լցնում եմ 500 միլիգրամանոց ապակե տարայի մեջ, մի քիչ ջուր եմ լցնում, խառնում։ Մազերս թրջում եմ, հետո սոդայաջուրն եմ քսում մազերիս։
Քանի որ մազերս երկար են, վերցնում եմ երկու թեյի գդալ խնձորի քացախ, լցնում նույն տարայի մեջ։ Վրան ջուր եմ ավելացնում, մազերս սոդայից լվանում, թրջում քացախաջրով եւ անմիջապես լվանում։ Արդյունքը իսկապես ապշեցուցիչ է»,- ասում է նա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել