Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Դաշնության խորհրդում կոչ են անում համապարփակ պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ, որը հրաժարվում է փոխհատուցում վճարել Սու-24 ինքնաթիռի խոցման համար։Դաշնության խորհրդի պաշտպանության հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Ֆրանց Կլինցևիչը հայտարարել է. «Վերջ, Ռուբիկոնը հատված է։ Այստեղ կես քայլերով գործը գլուխ չես բերի։ Մեր պատասխանը պետք է լինի լուրջ և ընդգծում եմ, որ Թուրքիայի դեմ պետք է սահմանվեն համապարփակ սահմանափակիչ միջոցներ»։ Սենատորը կարծիք է հայտնել, որ Անկարայի հետ ներողություն խնդրելու և փոխհատուցում վճարելու մասին բանակցելը ոչ միայն պարզապես անիմաստ է, այլև՝ նվաստացուցիչ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել