168.am-ը գրում է.
ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է 2015 թվականի վերջին վարկանիշային աղյուսակը:
Մադրիդի «Ռեալը» շարունակում է գլխավորել այդ աղյուսակը, որը որոշակիորեն վերանայվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի խաղերից հետո։ «Ռեալ Մադրիդի» վարկանիշային միավորները 161.057 են:
Վարկանիշային աղյուսակում երկրորդ հորիզոնականում է Մյունհենի «Բավարիան»՝ 152.064 միավորով, իսկ լավագույնների եռյակը եզրափակում է «Բարսելոնան»՝ 150.057 միավոր։
Ակումբային վարկանիշային աղյուսակը կազմվել է վերջին 5 տարիներին Չեմպիոնների լիգայում կամ Եվրոպա լիգայում անցկացրած խաղերի արդյունքների հիման վրա։
Նյութի աղբյուր՝ http://168.am/2015/12/16/575251.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել