Մակեդոնիայի վարչապետ Նիկոլա Գրուևսկին հայտարարել է, որ ինքը պատրաստ է Հունաստանի հետ քննարկել իր երկրի անունը փոխելու հնարավորությունը, ինչը կարող է վերջակետ դնել ամենայուրահատուկ դիվանագիտական վեճերից մեկին, որը տևում է արդեն 24 տարի: Այդ մասին հայտնում է The Guardian-ը:1991 թ. հիմնադրման պահից, երբ երկիրը հռչակել է Հարավսլավիայից անկախության մասին, այն իրեն պաշտոնապես անվանում է Մակեդոնիայի Հանրապետություն: Դա, իր հերթին, առաջացնում է շատ հույների դժգհությունը, որոնք հայտարարում են, որ իրենց հյուսիսային հարևանները գողացել են համանուն հունական նահանգի անվանումը, որը գտնվում է մոկեդոնա-հունական սահմանի հարավում:
Հիմա Մակեդոնիայի վարչապետն ասում է, որ ինքը պատրաստ է վերսկսել ցավոտ հարցի շուրջ երկխոսությունը Հունաստանի հետ: Սակայն, միայն պայմանով, որ երկրի ցանկացած նոր պոտենցիալ անվանում հանրաքվեի կդրվի Մակեդոնիայում:
«Մենք պատարստ ենք քննարկման նրանց (Հունաստանի) հետ երկխոսություն սկսելու և որևէ լուծում գտնելու համար»,- ասել է Գրուևսկին The Guardian-ին տված հարցազրույցում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել