Սիեթլի մոնոերկաթուղի։ Խաղաղօվկիանոսյան հյուսիսարևմտյան այս քաղաքը ժամանակակից ու վինտաժային ճարտարապետության միաձուլում է, որտեղ հասարակական տրանսպորտը նախագծված է հնարավորինս նվազեցնելու քաղաքային միջավայրի մթնոլորտում ածխային արտանետումների վնասակար ազդեցությունը։
Քաղաքային ջունգլի։ Օրեգոնի Պորտլենդ քաղաքում գտնվող «OHSU» համագործակցային բնական գիտությունների շենքը նախագծված է այնպես, որ այն ամբողջությամբ լուսավորվի բնական լույսով։
Ստորգետնյա արվեստ։ Ստոկհոլմում մետրոյից օգտվելն իսկական էսթետիկ փորձառություն է։ Թվում է, թե բոլորովին այլ մոլորակում ես գտնվում։
Ճախրող շարժասանդուղք։ Թափանցիկ թունելը միացնում է Ճապոնիայի Օսակա քաղաքի «Umeda Sky City»-ի երկու երկնաքերերը։
Տետրիս քաղաք։ Հոնգկոնգի բնակելի շենքերի այս լուսանկարը «տետրիս» խաղն է հիշեցնում։ Այս կադրը ստիպում է երևակայել, թե ինչ զգացում կապրես այս «հսկայի» մեջ ապրելիս։
Ուղղահայաց անտառ։ Ծառերը զարդարում են Միլանի բնակելի շենքերից մեկի պատշգամբները։ Այս խիտ կոմպոզիցիան ստիպում է դիտողին մտածել, թե ինչի է նա իրականում նայում։
Exterior of building with trees growing on balconies
Բասկետբոլի օղակներ։ Հոնգկոնգում մեքենաների կայանման ավտոտնակի տանիքին գտնվող բասկետբոլի այս դաշտը ևս մի վկայություն է այն փաստի, որ տարածությունը խիստ սահմանափակ է այս մեգապոլիսում, և ոչ մի թիզ չի վատնվում։
A person plays basketball against a backdrop of high-rise buildings
Տորոնտո։ Աշնանային Տորոնտոն վերևից։
Ձգվելով դեպի երկինք։ Ռավին Շմիդլի այս լուսանկարով ներկայացնում է քաղաքային մթնոլորտի կլաուստրոֆոբիկ բնույթը։
Ամպային անտառ։ Սինգապուրում ծովափին մոտ գտնվող այգու այս պատկերն անձրևային անտառի մթնոլորտ է ստեղծում։
Բացօթյա աշխարհը ներսում։ Սրճարանում փարթամ կանաչի այս կտորն ու լույսի խաղը ներշնչում են ապագայի քաղաքների կոնցեպտը։
Էլեկտրականացված ապագա։ Լուսանկարն արվել է Անգլիայի Դարլինգթոն Մեմորիալ հիվանդանոցի մոտ։ Դեռևս միայն մեկ էլեկտրական լիցքավորման կայարան կա այստեղ, սակայն պլանավորվում է նոր կայաններ տեղադրել երկրի ողջ տարածքով մեկ։
Բետոնի լաբիրինթոս։ Շանհայի Լուպու կամրջի այս լուսանկարն արտացոլում է քաղաքային տրանսպորտի խտության ու դրա պատճառով առաջացած մթնոլորտային աղտոտման խնդիրները, որոնք ծառացել են աշխարհի շատ խոշոր քաղաքներում։
Պիկ Ժամ։ Քաղաք, որը երբեք չի քնում. Կուալա Լումպուրում պիկ ժամի պատկերը Մուհամադ Նաիմ Մոհդ Ֆադիլի օբյեկտիվում։
Մառախուղ, ծով և երկնաքերեր։ Հարավային Կորեայի Բուսան քաղաքի այս կադրն այլ մոլորակային բնապատկեր է հիշեցնում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել