AP_526917192534-pic700-700x467-95045Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան ծրագրում է երկկողմ համագործակցության շրջանակներում ռազմաբազա տեղակայել Կատարում։ Այս մասին հայտարարել է Կատարում Թուրքիայի դեսպան Ահմեթ Դեմիրոկը:

«Թուրքիան ու Կատարը բախվում են ընդհանուր խնդիրների։ Մենք մտահոգված ենք տարածաշրջանում առկա իրավիճակի ու մի շարք երկրների անորոշ քաղաքականության համար»,- ասել է նա։

Դեմիրոկի խոսքերով՝ Թուրքիան ու Կատարը դիմակայում են մեկ թշնամու. «Մերձավոր Արևելքի համար ճգնաժամային պահին կենսական անհրաժեշտություն ունի մեր փոխգործակցությունը։

Կատարի բազմանշանակ բազայում կտեղակայվեն ռազմաօդային ու ռազմածովային ուժերի զինծառայողները, ինչպես նաև մոտ 3000 հետևակայիններ ու հրահանգիչներ»։

Դեսպանը չի հայտնել, թե երբ է ստեղծվելու բազան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել