Araratnews.am-ը գրում է.Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 16-ին ստորագրել է հրամանագրեր «Վաչագան Բարեպաշտ» մեդալով պարգեւատրելու մասին:
Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանում իրականացրած բարեգործական մի շարք ծրագրերի համար պարգեւատրվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բժիշկ-ռեւմատոլոգ, Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժիշկ Սարյա Եսայանը։
Արցախում Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան – «Գանձասար» գիտամշակութային կենտրոնի ստեղծման գործում ունեցած նշանակալի ավանդի համար պարգեւատրվել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի` Մատենադարանի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Հրաչյա Թամրազյանը։
Նյութի աղբյուր՝ http://araratnews.am/bako-sahakyaneh-storagrel-e-hramanagrer/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



