Հայաստանը քանդող ամենավտանգավոր գաղափարներից մեկը «տուն եմ պահում»-ն է: Տուն պահելը դարձել է համահայկական ալիբի բոլոր տեսակ հանցանքների համար: Կարելի է գողանալ, խաբել, քցել մարդկանց, իսկ հետո ասել` դե տուն եմ պահում, ախպեր ջան: Դոստոևսկին ասում էր` եթե աստված չկա, ամեն ինչ կարելի է: Մենք ասում ենք` եթե տուն ես պահում, ամեն ինչ կարելի է: Պետական ծառայողը կաշառք է վերցնում, որովհետև տուն է պահում, մրգավաճառը խաբում է ծիրանի կիլոյի մեջ, որովհետև տուն է պահում, տաքսու վարորդն առաջ է տալիս հաշվիչը, որովհետև տուն է պահում, դասախոսը փող է վերցնում ուսանողից, որովհետև տուն է պահում, ոստիկանը կաշառք է վերցնում, որովհետև տուն է պահում, նախարարն ատկատ է անում, որովհետև տուն է պահում, դպրոցի տնօրենը փողով ընդունում է անգրագետ ուսուցչի, որովհետև տուն է պահում, պաշտոնյան թալանում է բյուջեն, որովհետև տուն է պահում: Տունը սրբություն է: Իսկ ամենամեծ հանցանքները կատարվում են ամենասուրբ բաների անվան տակ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hayk.konjoryan/posts/760066120792650
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել