Ընտրեք նկարում պատկերված կոնֆետներից ցանկացած մեկը, որը Ձեզ առավել է դուր գալիս, ու ծանոթացեք արդյուքներին։ Կարևոր նախապայման է, որ ընտրություն կատարեք ոչ թե գունային նախասիրություններով ու տրամաբանությամբ, այլ ներքին իմպուլսով։
Անձնային այս թեստը կպարզի Ձեր բնավորության քողարկված կողմերն ու կպատմի Ձեզ, թե ինչպես են Ձեզ վերաբերվում շրջապատում, և ինչ եք Դուք բերում այս աշխարհ։
 
1. Կարմիր կոնֆետ. Դուք կրքոտ եք ու գրգռված
 
Դուք կրքոտ եք ու շատ էմոցիոնալ։ Ձեր վառ կերպպարով Դուք գրավում եք մարդկանց, բայց ոչ ոք չգիտի, թե ինչպիսին եք իրականում Դուք ներքուստ։ Դուք որպես քաղցր ելա՞կ կբացվեք, թե՞ հանդես կգաք որպես կծու պղպեղ՝ հայտնի չէ։ Դուք կյանքում հաղթող տեսակ եք ու չեք վախեում ռիսկի դիմել, ընտրում եք միայն լավագույնը՝ քչով չբավարարվելով։
 
2. Սև կոնֆետ. Դուք առեղծվածային եք ու միստիկ
Ձեզ մոտով անցնող մարդիկ հետաքրքրությամբ են նայում Ձեզ։ Ու անգամ եթե նրանք այլ կոնֆետ են ընտրում, միևնույն է՝ նրանց հայացքներն ուղղված են Ձեր կողմ։ Գուցե նրանք Ձեզանից վախենո՞ւմ են։ Դուք Ձեր մեջ մեկտեղում եք հրաշալի ճաշակն ու ժամանակակից ձևը։ Դուք բազմաշերտ կոնֆետ եք և կարող եք լինել ագրեսիվ ու դառը, բայց կարող եք լինել նաև քաղցր ու մատչելի։ Առավել հաճախ Ձեզ դիմում են աջակցության խնդրանքով։ Մարդիկ գնահատում են Ձեզ վստահելիության ու անաչառ կարծիք ունենալու համար։ Դուք ամուր եք կանգնած հողին ու վստահ եք Ձեր վաղվա օրվա մեջ։
 
3. Վարդագույն կոնֆետ. բարի ու դրական
 
Դուք ասես կոնֆետ լինեք ու հստակ գիտեք, որ ով Ձեզ մեկ անգամ փորձի, միշտ իր նախապավությունը կտա Ձեզ։ Դուք Ձեզ չեք դնում մի մարդու տեղ, ով իրականում չեք հանդիսանում։ Գուցեև Դուք մեծ ամբիցիաներ ու ձգտումներ չունեք, բայց ապրում եք այնպես, ինչպես Ձեր կյանքն է հուշում։ Շատերը Ձեր մեջ թեթևամտություն են տեսնում, սակայն իրականում Ձեր մեջ թաքնված է մեծ իմաստություն ու հոգեղենություն։ Դուք կարող եք մարդկանց բարության ու ներդաշնակության հասնելու գաղտնիքը սովորեցնել։
 
4. Նարնջագույն կոնֆետ. ուժեղ և անկախ

Ձեր նարնջագույն ճաշակը բոլորին վարակում է պոզիտիվով։ Ձեր էներգիան ինքնաիրացում է պահանջում։ Դուք չեք կարողանում տեղում նստած մնալ ու անընդհատ ինչ-որ անսովոր բան ստեղծելու կարիք եք զգում։ Ձեզ կարելի է կոչել ուժի աղբյուր, որը սնուցում ու լիցքավորում է բոլոր նրանց, ով ընտրում է Ձեզ։ Դուք նորարար եք, ստեղծարար ու անհույս լավատես։

5. Կանաչ կոնֆետ. հանգիստ ու ներդաշնակ
 
Դուք հազվադեպ եք ինչ-որ բաների համար ծանր ապրումներ ունենում։ Ինչի՞ համար վատ զգալ, եթե Դուք ինքնավստահ եք ու գիտեք Ձեր «անանուխային համի» գինը։ Դուք շատ եք դուր գալիս շրջապատին Ձեր սառնասրտության ու խաղաղության համար։ Ձեր կողքի մարդիկ հասնում են ինքնաճանաչման ու հասկանում են իրենց նշանակությունը։ Դուք գիտեք, թե ինչպես ուղղորդեք մարդկանց ու օգտակար խորհուրդներ տաք նրանց։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել