Երեկ էլ Փոստանջյան Զարուհու վրա Գեղամյանին էին «բաց թողել», ու նրա տեսանյութը դիտող ցանկացած մարդ, ով նախկինում Գեղամյանին որպես ընդդիմություն է ընդունել ու սատարել և անգամ զայրացել, երբ Գեղամյանի մասին վատ խոսք են ասել իշխանամետ թերթերը մի 7 տարի առաջ, թե «մարդկանց ականջները թոշնել են Գեղամյանի լալահառաչ ելույթներից», կամ «Գեղամյանն իր հետ ծափ տվողներ ու ձիեր էր բերել Վանաձոր»... Զայրանում էին մարդիկ, ո՞նց էին զայրանում, երբ 2003 թվին Գեղամյանին քարկոծում էին իշխանական լրատվամիջոցները կամ այն «անկախ» ԶԼՄ-ները, ովքեր սկզբում քարկոծում էին, բայց հետո նրա «դաստայանոց» ճառերը տպում (միգուցե սա այն դեպքերից էր, երբ ասում են՝ «Փողին մուննաթ»): Ու հիմա՞. մի հատ հասարակ ուղերձ էլ չհղեց իր երբեմնի էլեկտորատին, թե ինչու մի քանի տարի լուռ էր՝ 2007 թվի ընտրություններին չանցնելուց հետո, ու հանկարծ 2012 թվին խորհրդարանում հայտնվեց «ՀՀԿ»-ի ցուցակում, մի հատ չասաց, թե, գիտե՞ք, հարգելի ընտրողներ, ես, այսինչ-այնինչ հանգամանքներից ելնելով, միանում եմ ՀՀԿ-ին։ Չէ՞ որ դա նշանակում է պարզապես երես թեքել ժողովրդից. այն էլ՝ իրեն սատարած ու հավատացող ժողովրդից: Անգամ ՀՀԿ-ի քարոզարշավին չէր երևում 2012 թվին, ու մեկ էլ հանկարծ մարդիկ իմացան, որ նա ՀՀԿ ցուցակներում է: Այսքան բանը տեսնող ժողովուրդը հիմա ի՞նչ հույսով հավատա այս կամ այն ընդդիմությանը: Իսկ երեկ ԱԺ-ից աղաղակում էր, թե երկիրն աննախադեպ հաջողությունների է հասել արտաքին քաղաքականության մեջ: Բայց չէ՞ որ միայն արտաքին քաղաքականության հաջողություններով ժողովուրդ չի պահվի, իսկ 2003 թվին նա առավելապես խոսում էր երկրի ներքին բացթողումների մասին ու պնդում էր իր ընդդիմադիր վերջին ելույթներում՝ Ազգային ժողովի 2007 թվի ընտրությունների նախօրյակին, թե «Լույս է բացվելու հայ ժողովրդի համար»: Կարո՞ղ է՝ բացվել է, մենք քնած ենք մնացել ու չենք իմացել...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ghovsepyan1/posts/882237255207371
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել