&MaxW=640&imageVersion=default&AR-150919173«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին հարձակվող Խավիեր Էրնանդեսը խոսել է մանչեսթերյան ակումբից հեռանալու պտճառների մասին:
«Վան Գալն ասաց, որ «Յունայթեդ»-ի հիմնական կազմում խաղալու հնարավորությունս 1% է: Այդ իսկ պատճառով տեղափոխվեցի «Բայեր»: Այստեղ վստահ եմ զգում առաջին իսկ օրվանից: Պատճառը ոչ թե այն է, որ ես գոլեր եմ խփում, այլ այն, որ խաղադաշտ եմ դուրս գալիս յուրաքանչյուր խաղի»,- Sky Sports-ը մեջբերում է մեքսիկացի ֆուտբոլիստի խոսքերը:
Հիշեցնենք, որ Էրնանդեսը «Բայեր» է տեղափոխվել ընթացիկ տարվա ամռանը 16 մլն եվրոյի դիմաց: Գերմանական ակումբի կազմում Չիչարիտոն 17 գոլ է խփել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել