Panorama.am-ը գրում է.
ՀՀ արդարադատության նախարարությունը ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ համատեղ իրականացրել է օրենսդրության վերլուծություն՝ հասկանալու համար  գործող օրենսդրության մեջ ինչ կարգավորումներ կան, որոնք առնչվում են երեխաների իրավունքների պաշտպանությանը: Նախնական արդյունքներով, անչափահասների իրավունքների պաշտպանության առումով օրենսդրության մեջ կան բացեր, մեխանիզմների ոչ հստակություն, մեխանիզմների բացակայություն:

ՀՀ արդարադատության նախարարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ իրականացվող «Երեխաների համար արդարադության մատչելիության բարելավում Հայաստանում» ծրագրի շրջանակներում ստեղծված անչափահասների արդարադատության խորհրդի բացման առաջին նիստի ժամանակ ասաց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
«Կարծում եմ` նշված խնդիրներին լուծումներ կտրվեն Քրեական, Քրեական դատավարական նոր օրենսգրքերով, Պրոբացիայի ծառայությանն առնչվող օրենսդրական ակտերով: Բավականին անելիքներ ունենք»,- նշեց նախարարը:

Ա.Հովհաննիսյանի խոսքով, անչափահասների արդարադատության ոլորտում քննարկած օրենսդրական խնդիրներից բացի կարևոր է օրենսդրության պատշաճ կիրառումը. «Այս առումով անչափահասների արդարադատության ոլորտի օրենսդրության արդիականացման և կիրառման հարցերով անչափ կարևորում եմ այս խորհրդում ներկայացված բոլոր կառույցների  դերն ու մասնակցությունը: Ակնկալում եմ, որ այն չի լինի ձևական կառույց, ամեն մեկն իր գործը պատշաճ կիրականացնի և այդ դեպքում կգրանցենք արդյունքներ»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել