1342919276Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ` ռուսական ռմբակոծիչի խոցմանը հաջորդած Թուրքիայի հռետորիկան փակել է Ռուսաստանի հետ կառուցողական երկխոսության հնարավորությունները։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Այն բանից հետո, ինչ մենք տեսանք ոչ միայն ռմբակոծչի խոցումից հետո, այլև այն սարսափելի հռետորիկան, որը սկսվեց Անկարայի կողմից, դժբախտաբար, դրանից հետո փակվեց կառուցողական երկխոսության հնարավորությունը»,- ասել էնա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել