Panorama.am-ը գրում է.
ՀՖՖ Արտոնագրման բաժինը սկսում է 2016-2017 թվականների արտոնագրային մրցաշրջանը ՀՀ բարձրագույն խմբի առաջնությանը և ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերին մասնակից ակումբների համար: Այդ առիթով ՀՖՖ պաշտոնական կայքը ներկայացրել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի ամենամյա ծրագրային հայտարարությունը, որը ներառում է ՀՖՖ Արտոնագրման համակարգի քաղաքականությունը, ինչպես նաև երկարաժամկետ և կարճաժամկետ նպատակային խնդիրները: Ինչպես և նախորդ տարիներին, այս տարի ևս  նախագահի ծրագրային հայտարարությունն ազդարարում է 2016-2017 թվականների արտոնագրային մրցաշրջանի սկիզբը:
Սույն հայտարարությամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես սկսում է իր` ակումբների արտոնագրման համակարգի և ակումբների վերահսկողության գործընթացի հերթական մրցաշրջանը, որին կմասնակցեն 2016-2017 թվականների մրցաշրջանի ՀՀ բարձրագույն խմբի առաջնությանը մասնակից թեկնածու թիմերի մայր ակումբներն ու այն ակումբները, որոնք իրավունք կստանան՝ մասնակցելու ՈՒԵՖԱ-ի 2016-2017 մրցաշրջանի պաշտոնական ակումբային մրցաշարերին:
Նախատեսված է, որ նոր` 2016-2017 թվականների մրցաշրջանը կսկսվի 2016 թվականի օգոստոսին, ուստի ակումբների արտոնագրման և վերահսկողության գործընթացն ընթանալու է նախորդ մրցաշրջանում կիրառված ժամանակացույցով` ներառելով որոշակի փոփոխություններ: Հարկ եմ համարում նշել, որ արդեն երրորդ մրցաշրջանն անընդմեջ ամբողջական կերպով կիրառվեց ակումբների վերահսկողության գործընթացը՝ որպես ակումբների արտոնագրման և ֆինանսական արդար խաղի բաղկացուցիչ մաս: Գալիք մրցաշրջանում ևս այն իր ուրույն տեղն է ունենալու ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգում: Մասնակից ակումբներն արդեն նախորդ մրցաշրջաններում հասցրել են ամրապնդել իրենց փորձառությունն այս ասպարեզում, ինչը միանշանակորեն նպաստելու է այս ոլորտում նրանց ցուցանիշների բարձրացմանն ու բարելավմանը գալիք արտոնագրային մրցաշրջանում: Իմ կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ ՀՖՖ Արտոնագրման բաժնի աշխատակազմին, և կասկածից վեր է, որ Արտոնագրման բաժնի աշխատակիցները, ինչպես միշտ, բազմակողմանի օժանդակություն կտրամադրեն արտոնագրման թեկնածու ակումբներին` համակարգի պահանջներին նրանց համապատասխանելիությունը հերթական անգամ ապահովելու համար:
Նախորդ՝ 2015-2016 մրցաշրջանում ՀՖՖ Արտոնագրման բաժինը հաջողությամբ կիրառեց արտոնագրման ողջ գործընթացն էլեկտրոնային համակարգով անցկացնելու տարբերակը: Բոլոր փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ստանալը, տեղեկատվությունն ու հաղորդակցությունը էլեկտրոնային եղանակով կազմակերպելը միանշանակ բարձրացրել է համակարգի արդյունավետությունն ու արագ աշխատանքը: Գալիք մրցաշրջանում ևս արտոնագրման համակարգի գործունեությունը կծավալվի էլեկտրոնային եղանակով, ինչը ժամանակակից աշխատաոճի արդյունավետ գրավականներից է:
Տեղին է նշել, որ ՀՖՖ Արտոնագրման բաժնի աշխատակիցները ժամանակ առ ժամանակ վերապատրաստման դասընթացներ են անցնում ՈՒԵՖԱ-ի մասնագետների կողմից: 2015-2016 թթ. մրցաշրջանում ՈՒԵՖԱ-ի մասնագետներն այցելել են Հայաստան և տեղում ստուգումների ու սեմինարների միջոցով կրկին վերահաստատել են ՀՖՖ Արտոնագրման բաժնի աշխատակիցների բարձր կարգն ու աշխատանքի արդյունավետությունը: Այդ նույն մասնագետներն անցկացրել են սեմինարներ նաև ՀՀ բարձրագույն խմբի ակումբների և նրանց աշխատակիցների համար: Ինչպես նախորդ մրցաշրջանների ընթացքում, գալիք մրցաշրջանում ևս նախատեսված են մի շարք վերապատրաստման դասընթացներ և սեմինարներ ինչպես Արտոնագրման բաժնի աշխատակիցների, այնպես էլ ակումբների արտոնագրման և ֆինանսական պատասխանատուների համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել