Panorama.am-ը գրում է.
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նույն մարզի բնակիչ Վ.Ստեփանյանին՝ թիվ 39/39 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու համար։

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, նախաքննությամբ պարզվել է, որ Վայոց ձոր մարզի բնակիչ Վ.Ստեփանյանը 2015թ. դեկտեմբերի 6-ին՝ ժամը 11-ի սահմաններում, թիվ 39/39 ընտրատեղամասում քվեարկելով մասնակցել է ՀՀ Սահմանադրության բարեփոխումների հանրաքվեին, որից հետո նույն օրը՝ ժամը 12:30-ի սահմաններում, կրկին գնացել է նույն ընտրատեղամաս և քվեարկել եղբոր փոխարեն։ Նշված հանգամանքը հայտնաբերվել է ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ Կարինե Հաբեթյանի կողմից, ինչի մասին հաղորդում է ներկայացվել ոստիկանության Վայքի բաժնում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել