150128122621-ws-figo-intv-fifa-presidency-blatter-football-00011011-story-top1Պորտուգալիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Լուիշ Ֆիգուի կարծիքով՝ 2015 թվականի արդյունքներով «Ոսկե գնդակ»-ը պետք է ստանա իր հայրենակից, Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն:
«Ռոնալդուն, Մեսսին և Նեյմարը ֆանտաստիկ ֆուտբոլիստներ են: Տրամաբանական է, որ եթե նկատի ունենանք թիմային հաջողությունները, ապա «Ոսկե գնդակ»-ը պետք է ստանա «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ:
Սակայն եթե հաշվի առնվեն անհատական նվաճումները, օրինակ խփած գոլերը, ապա Ռոնալդուն կարող է ստանալ պատվավոր մրցանակը:
Ժամանակակից խաղացողների թվում բարձր եմ գնահատում Վերատիի, Նեյմարի,Դուգլաս Կոստայի խաղային որակները: Սակայն Ռոնալդուն և Մեսսին մեկ աստիճան բարձր են բոլորից»,- Marca-ն մեջբերում է Ֆիգուի խոսքերը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել