Գունաբացեք մազերը բնական ու անվտանգ տարբերակներով՝  առանց գեղեցկության սրահներում մեծ գումարներ ծախսելուLife.panorama.am-ը գրում է.
Եթե հոգնել եք մազերի գույնից և ցանկանում եք այն փոփոխել՝ առանց նվնասելու մազերը, ապա դիմեք բնական միջոցների օգնությանը։
Մազերի գույնը մի քանի երանգով բացացնելու և թարմ տեսք հաղորդելու համար օգտագործեք խոհանոցում արդեն առկա բաղադրիչները։
Մեղր
Մեղրը մազերի գույնը բացացնելու լավագույն միջոցներից է, քանի որ այն պարունակում է փոքր քանակությամբ ջրածնի պերօքսիդ և միևնույն ժամանակ խոնավեցնում է մազերը։ Սակայն մեղրը շատ խիտ է, այդ իսկ պատճառով այն պետք է լուծել ջրի կամ քացախի հետ։ Այս խառնուրդն արդեն շատ հեշտությամբ կարող եք քսել մազերին։ Այնուհետ գլխին դնել ցնցուղի համար նախատեսված գլխարկ և պահել այն ողջ գիշեր։Առավոտյան արդեն լվացեք մազերը սովորական ձևով։
Երիցուկ
Հիանալի ըմպելիք լինելով հանդերձ՝ երիցուկը կնոջ գեղեցկության դաշնակիցն է։ Պատրաստել շատ թունդ երիցուկի թեյ և թողնել, որպեսզի սառչի։ Քսել այն մազերին և թողնել՝ չորանա։ Նախըտրելի է այս ժամանակ գտնվել արևի տակ։ Երիցուկը կբացացնի մազերի երանգը և միաժամանակ կսնուցի այն։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել