Panorama.am-ը գրում է.
Այս տարվա ընթացքում Հայաստանում պահպանվել է պատվաստումներով կանխարգելվող մի շարք հիվանդությունների կայուն և բարենպաստ համաճարակային ֆոնը՝ չեն գրանցվել դիֆթերիա, պոլիոմիելիտ, փայտացում, նորածնային փայտացում, իսկ կապույտ հազը և համաճարակային պարոտիտն արձանագրվել են միայն եզակի դեպքերով: Շարունակվել է Հայաստանի տարածքը «պոլիոմիելիտից ազատ», ինչպես նաև երկրում «կարմրուկի և կարմրախտի տեղական դեպքերի բացակայություն» կարգավիճակի պահպանումը:
ԱՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ վերջին տարիներին դիտվում է կառավարելի վարակիչ հիվանդությունների դեմ կատարվող պատվաստումներում բնակչության նպատակային խմբերի ընդգրկման ցուցանիշների կայուն աճ (նպատակային ցուցանիշը՝ 90%). 1 տարեկան երեխաների շրջանում անհրաժեշտ պատվաստումների ամբողջական փաթեթը ստացած երեխաների ընդգրկվածությունը 86%-ից (2008թ.) աճել է մինչև 93% (2015թ.), 2 տարեկան երեխաների շրջանում՝ 82%-ից (2008թ.) մինչև 94% (2015թ.), 7 տարեկան երեխաների շրջանում՝ 93%-ից (2008թ.) մինչև 97% (2015թ.): Այստեղ միանշանակորեն առանցքային դերակատարում ունի  բնակչության գիտակցական մոտեցումը և վստահությունը պատվաստումային գործընթացի նկատմամբ:

Վերջին 15 տարվա ընթացքում հաջողությամբ ներդրված հեպատիտ Բ, ԿԿԽ, հնգավալենտ, ռոտավիրուսային և պնևմակոկային վարակների դեմ պատվաստանյութերը վստահություն են ներշնչում բնակչության շրջանում և նպաստել են երկրում պատվաստումներով կառավարվող վարակիչ հիվանդացության և մանկական մահացության նվազեցմանը: Հատկանշական է ռոտավիրուսային վարակներով պայմանավորված մինչև հինգ տարեկան երեխաների հոսպիտալացումների նվազեցումը՝ 2015 թվականին միջին տարեկան ցուցանիշը կազմել է 11.7 %, 2012 թվականի 34%-ի փոխարեն /նվազում մոտ 3 անգամ/:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել