Թերևս, իմ գնահատմամբ անցած գիշերն ամենախայտառակ ու արյունալի գիշերն է եղել թուրքական բանակի համար:
Ջիզրեում երեկ երեկոյան պարետային ժամ էր հայտարարվել, և բանակը մտել էր քաղաք, սակայան արդեն գիշերը բանակը ստիպված թողել է քաղաքը, քանի որ քրդերը հարձակումներ են իրականացրել տարբեր ուղղություններով:
Սիլոփի. այստեղ նույնպես պարետային ժամ է եղել, սակայն ինչպես մնացած բնակավայրերում այստեղ ևս այն իրականում չի գործել: Քրդերին հաջողվել է խոցել ռազմական ուղղաթիռ, որն օգնության էր հասել թուրքական բանակին և պետք է տեղափոխեր վիրավորներին:
Բաթման. Բաթման նահանգի Հիլալ քաղաքում բախումների արդյունքում զոհվել են թուրք հատուկջոկատայիններ, ստույգ թիվը հայտնի չէ:
Վան. Վանում Տուշպա թաղամասը լրիվ գտնվում է քրդերի վերահսկողության տակ, գիշերային մարտերի ընթացքում թուրքական բանակը տվել է 2 զոհ և մեկ վիրավոր:
Սիլվան. Սիլվանում նույնպես ռազմական անհաջողություններ են գրանցել թուրքերը, բազմաթիվ զոհերի շարքում կա նաև բարձրաստիճան սպա:
Ադանա. Ադանայի Շեհյան թաղամասում քրդերը հարձակվել են թաղամասի ոստիկանական շենքի վրա, այն ամբողջությամբ հրկիզել են, 5 ոստիկան ծանր վիրավորվել է:
Ստամբուլ. Ստամբուլի Բեյրեմթեփե թաղամասում անկարգություններն այն աստիճան են սրել իրավիճակը, որ անջատվել է թաղամասի էլեկտրամատակարարումը: Բախումների արդյունքում թաղամասի որոշ խանութներ և տներ կրել են զգալի նյութական վնաս:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել