v-mire_14376328421Ողջ աշխարհում միլիարդատերերի թիվն ավելացել է 4.76 անգամ՝ հասնելով 1347 մարդու՝ համատեղ զեկույցում հայտնում են UBS-ն ու PricewaterhouseCoopers-ը։ Այս մասին հայտնում է Korrespondent.net-ը։
Միլիարդատերերի հարստությունն աճում է համաշխարհային տնտեսությունից շատ ավելի արագ. 1995 թվականին հարուստների ընդհանուր կարողությունն աճել է 8 անգամ՝ 2014 թվականին հասնելով 5.4 տրիլիոն դոլարի, մինչդեռ համաշխարհային ՀՆԱ-ն նույն ժամանակահատվածում աճել է եռակի՝ հասնելով 77 տրիլիոն դոլարի՝ ասվում է զեկույցում։
Վերջին 20 տարում բիզնեսի 289 ներկայացուցիչներից միայն 126-ն են կարողացել մնալ ցուցակում կամ՝ 1995 թվականին միլիարդատերերի ընդհանուր թվի 44 տոկոսը։ 2014 թվականին ցուցակում հաշվվել է ավելի քան 1300 մարդ։
Կին միլիարդատերերի թիվը 1995 թվականից ավելացել է 6.6 անգամ՝ 22-ից դառնալով 145։ Տղամարդ միլիարդատերերի թիվը 1995 թվականից աճել է 5.2 անգամ։ Աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում ներառված 1300 մարդկանց 90 տոկոսը տղամարդ է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել