Ավստրալացի ֆերմեր Բեն Քեմփն իր ընկերուհուն` Ժադին Մոլդին, հրավիրեց ուղղաթիռով զբոսանքի և խոտի կապերի շնորհիվ օրիգինալ ամուսնության առաջարկ արեց։ Ինքը` աղջիկը, կարծում էր, թե իրենք թռչում են՝ գնահատելու վերջին օրերին հրդեհի հետևանքով այրված անտառների վնասի չափը, բայց շուտով երկնքից նկատեց «Will you marry me» («Կամուսնանա՞ս ինձ հետ») գրությունը։
Վայրէջքից հետո 29–ամյա տղան ծնկի իջավ և իր 28–ամյա սիրելիին մեկնեց ամուսնական մատանին։ Աղջիկը համաձայնվեց։










Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



