Tert.am-ը գրում է.

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն Սաակաշվիլի–Ավագով սկադալում պաշտպանել է Օդեսայի նահանգապետ Սաակաշվիլիին:

«Գազետա»-ի փոխանցմամբ՝ Պորոշենկոն պաշտոնական հայտարարություն է տարածել, որում ասել է, թե անըդունելի են քսենոֆոբիայի տարրեր պարունակող վիրավորանքները, որոնք վիրավորում են մարդու ազգային արժանապատվությունը, կասկածի տակ դնում նրա հայրենասիրությունը և առաջարկում «չվել Ուկրաինայից»:

Սաակաշվիլիի պնդմամբ հենց այսպիսի բնույթ էր կրել Ուկրաինայի ներին գործերի նախարար Արսեն Ավագովի նախօրեի վեճը իր հետ:

«ՌԻԱ Նովոստի»-ն նույնի առնչությամբ հայտնում է, որ Ուկրաինայի Գերագույն ռադայում գրանցվել է որոշման նախագիծը, որով նախատեսվում է նախարար Ավագովին զրկել իր պաշտոնից՝ այս միջադեպի բերումով:

Այդ նախագծով Ավագովը մեղադրվում է օրենք արհամարհելու և Մայդանի մասնակիցների դեմ հանցագործությունների հետաքննությունը չակտիվացնելու համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել