2F5EC66600000578-3359154-image-a-12_1450114483871Կանադական ընկերությունը Պեկինում հաջողությամբ վաճառել է թարմ օդով բալոններ, հայտնել է ամերիկյան NBC հեռուստաալիքը:
Ընկերության ղեկավարների խոսքերով` այդ նախագիծը սկսվել է կատակով, սակայն առաջին խմբաքանակն արագ սպառվել է:
«Մենք ամբողջը վաճառել ենք, իսկ այժմ ավելի շատ մարդ է ուզում տարածել մեր ապրանքը: Որակյալ օդը, ինչպես նաև շշալցված ջուրն արդյունաբերության աճող հատված է, քանի որ մարդիկ զգում են տարբերությունը»,- ասել են ընկերությունում:
Օդը, որը կանադացիները վաճառում են Չինաստանում, վերցվում է Կորդիլերներում գտնվող Ժայռոտ լեռներում:
The Daily Mail-ի տվյալներով` Vitality Air ընկերությունը սկզբում օդով փաթեթները eBay-ով վաճառում էր 0.99 դոլարով: Այժմ, կախված շշի չափից, արժեքը հասնում է մինչև 46 դոլարի, որը 200 անգամ թանկ է հանքային ջրի շշից:
The company is in talks with distributors in China wanting to stock their product in stores across the country
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել