

Շուտով մեկնում եմ դիրքեր` կրկին մեր տղերքի հետ հանդիպելու, փոխանցելու ձեր նվերներն ու մաղթանքները, հետները «պոստի կոֆե» կիսելու ու իրենցից ստացած դրական ու հաղթական էներգիայով լցված, իրենց էլ մեր անսահման սերն ու կարոտը փոխանցած, բարով-խերով վերադառնալու` ձեզ հետ լավ տպավորություններով կիսվելու համար: «Զակազով» կինոթատրոն չի մի խոսքով, հայեր ջան։ ))) Մի՛ նեղացեք ու իմացեք, որ ինչպես միշտ մենք և՛ հմտությամբ, և՛ ռազմագիտությամբ, և՛ մնացած ամեն ինչով գերազանցում ենք հակառակորդին, իսկ տեխնիկական միջոցների քանակի գերազանցումը (միակ բանը, որ երևի իրենք առավելություն ունեն գլխաքանակից բացի), հավատացեք, մարտական գործողությունների ժամանակ ոչինչ չի նշանակում, քանի որ ինքնաթիռը չի թռչում ինքնուրույն, ինքնաթիռը մարդն է կառավարում, հրետանին չի կրակում, մարդն է հրետանիով կրակում, տանկը չի արշավում, մարդն է տանկով արշավում, այ էդ մարդն ու մարդկությունը մենք ունենք, իսկ իրանք չունեն։ ))))
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել