Daily Mail-ը անդրադարձել է Ռուսաստանի նախագահ Պուտինի կեցվածքին՝ դիմելով նյարդաբանների մասնագիտական մեկնաբանությանը:
Ըստ այդմ՝ Պուտինը քայլվածքի վրա իր հետքն է թողել նրա փորձը Պետանվտանգության ծառայությունում։ Պուտինի կեցվածքը մասնագետները բնորոշում են «ԿաԳեԲե-ի վարպետ հրաձիգի կեցվածք»:
Նաև բացատրվում է, որ խորհրդային այդ ուժային կառույցում, որից Պուտինը սկսել է իր կարիերան, հրաձիգները զենքը բռնում են աջ ձեռքով ու պահում կրծքի մոտ: Դրա համար էլ այսօր Պուտինը քայլելիս համեմատաբար քիչ է ճոճում աջ ձեռքը:
Մասնագետները նշել են, որ նման կեցվածք բնորոշ է մերօրյա նաև այլ ռուսաստանցի բարձրաստիճան քաղաքական գործիչներին:
Աջ ձեռքի պասիվությունը շարժումների խախտումների մասնագետները նաև Պարկինսոնի հիվանդության առաջին նախանշաններից են համարում:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2015/12/15/Putin-gait/1875443
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



