20151215_posobamaՄիշել Օբաման պատմել է, թե ինչ նվեր է ստանալու իր ամուսինը, հայտնում է spletnik.ru-ն: Այդ մասին նա ասել է Children’s National Health System բարեգործական տոնական միջոցառման ժամանակ:
Երեխաների համար հեքիաթ կարդալու ժամանակ նա պատմել է, թե նախագահական ընտանիքն ինչպես է պատրաստվում Սուրբ ծննդին: Այն հարցին, թե ինչ նվեր է ստանալու նախագահը, Միշելը պատասխանել է.
«Լրագրողներ, նրան չասեք: Ես Բարաքին կնվիրեմ գույք սպորտով զբաղվելու համար: Այս տարի այնքան էլ հետաքրքիր նվեր չէ: Ներիր, սիրելիս»:
Առաջին տիկինը նաև ասել է, թե ինչ նվերներ են սպասվում դուստրերին` 17-ամյա Մալիյա Էնին և 14-ամյա Սաշա Օբամային: «Դա կլինի փողի նման ինչ-որ բան: Նրանք չեն ուզում, որ ես ուժերս ծախսեմ իրեր փնտրելով, ինչը նրանց պետք չէ: Այդ պատճառով նրանք խնդրել են փող նվիրել»,- ասել է Միշել Օբաման:
Միշելը չի մոռացել նաև իրենց շների` Բոյի և Սանիի մասին: Քանի որ նրանք տարվա ընթացքում իրենց լավ են պահել, ապա կստանան խաղալիքներ և հյուրասիրություն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել