1_640x4802Aadmag.am-ը գրում է.

Հայ աշխարհահռչակ դիզայներ Ջեյսոն Բասմաջյանը դարձել է իտալական  Cerruti 1881 ընկերության ստեղծագործական տնօրենը: Մինչ այդ դիզայները որոշ ժամանակ եղել է տղամարդկանց հագուստի Gieves & Hawkes ապրանքանիշի կրեատիվ տնօրենը (պատկանում է Trinity չինական ընկերությունների խմբին): Ջեյսոն Բասմաջյանն այսօր աշխարհի ամենապահանջարկված դիզայներներից մեկն է նորաձեւոթյան աշխարհում:

2_640x481

Նրա հավաքածունները բաղկացած են համաշխարհային ամենահեղինակավոր բրենդերից: Cerruti 1881-ն Cerruti նորաձևության տան բրենդներից մեկն է, որը հիմնադրել է իտալացի դիզայներ Նինո Չերուտին (Nino Cerruti): Ընկերությունը մասնագիտացած է տղամարդկանց և կանանց հագուստի, աքսեսուարների և օծանելիքի արտադրությամբ:

3_640x475

Ջեյսոն Բասմաջյանը ծնվել է 1970 թ-ին Բոստոնում (ԱՄՆ): Ընտանիքի անդամները որեւէ առնչություն չունին նորաձեւոթյան ախարհի հետ: Իսկ նա կրթություն էր ստացել մարքետինգի ուղղությամբ: «Ես աշխատել եմ իտալական ամենահեղինակավոր տղամարդակնց հագուստի խանութում, ինչն էլ նպաստել է իմ կարիերայի ձեւավորմանն ու առաջընթացին », – խոստովանել է դիզայները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել