zinvor21Razm.info-ն գրում է.
Դեկտեմբերի 14-ին հայ-ադրբեջանական սահմանի շփման գծում հայկական կողմի կրակոցից սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Ռեհիմլի Նիհաթ Իլթիֆաթ  օղլուն (Rəhimli Nihad İltifat oğlu): Այս մասին դեկտեմբերի 15-ին հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքում:
Մինչ Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը, սակայն, ադրբեջանցի սպանված զինծառայողի մասին տեղեկությունը հայտնի էր դարձել համացանցի ադրբեջանցի օգտատերերի գրառումներից, ինչն էլ հավանաբար Ադրբեջանի ՊՆ-ին ստիպել է հայտնել այս կորստի մասին: Գրառումներում նշվում է, որ զինծառայողը եղել է Ադրբեջանի Շիրվան (2008-ից՝ Ալի Բայրամլի) քաղաքի մերձակա գյուղերից և սպանվել է հայկական կողմի դիպուկահարի կրակից:
Հավելենք, որ 2015-ին սա Ադրբեջանի զինված ուժերում և պաշտպանական համակարգի այլ կառույցներում տեղ գտած և հայտնի դարձած 86-րդ դեպքն է, որն արձանագրել է Ռազմինֆոն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել