Հայկական արտադրության մեջ իրենց առանձնահատուկ տեղն ունեն մեր մշակույթի հետ ասոցացվող ապրանքները:
Չնայած այս տարին լի էր տարաբնույթ բացասական երևույթներով, բայց ուրախությամբ պետք է փաստենք, որ անցնող տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գորգերի և գորգեղենի արտադրության ծավալն աճել է 4.8%-ով:
Եթե նախորդ տարվա երրորդ եռամսյակում հանրապետությունում արտադրվել է 35.6 տոննա գորգեր և գորգեղեն, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 37.3:
Ազգային վիճակագրական ծառայության այս տվյալները փաստում են այն մասին, որ գորգերի հանդեպ պահանջարկն ավելացել է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել