Թուրքիայի հասցեին ՌԴ նախագահի կոշտ հայտարարություններից հետո Վ.Վ. Պուտինի վարկանիշը սրընթաց բարձրանում է նաև հայ հանրության շրջանակներում: Եվ որքան էլ արևմտամետները դեռ շարունակում են ծաղրել «Պուծինին», այնուամենայնիվ, գործընթացն անշրջելի է: Թեև վարկանիշային այս աճը պետք է որ սկսվեր ապրիլի 24-ից հետո, բայց այն մթագնեց ՌԴ Դաշնային խորհրդի ներկայացուցիչների մասնակցությամբ Գալիպոլիի տոնակատարություններին: Բայց այսօր կրկին ռուսաստանյան առաջնորդի հեղինակությունը հայ ժողովդրի մոտ բարձրանում է, քանի որ խոսքերը վերածվում են գործի: Այստեղ շատ կարևոր է, որ դրանից չօգտվեն որոշ «պուտինասերներ» և չմթագնեն այդ գործընթացն իրենց կարիերիստական և նեղանձնական նկրտումներով, ինչպես դա արեց ժամանակին տխրահռչակ Անդրանիկ Նիկողոսյանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել