Վերջաբանի փոխարեն
Թերևս այս գրառմամբ եզրափակենք այս պատմությունը:
Շատերը նշում են, մի՞թե չկար այս խնդիրը կարգավորելու այլ տարբերակ:
Իհարկե, կար, բայց ես ընտրեցի հենց այս մեկը, քանզի յուրաքանչյուր խնդիր պետք է բարձրաձայնվի, մեղսագործները պետք է քարկոծվեն: Արդյունքում կունենանք նախադեպ, որը կբացառի կրկնությունը:
Սա խոսքի ազատության մի փոքրիկ հաղթանակ էր, պայքար հանուն Սահմանադրության հիմնարար դրույթների պաշտպանության:
Ես հավատում եմ Հայաստանի ապագային, հավատում եմ, որ մի օր այս պետությունը դառնալու է ժողովրդավարության կղզյակ, ինչպես կանխատեսել են մի շարք հետազոտողներ:
Հիմա իմ անձի շուրջ.
Շատերը կարծում են, թե սա գովազդ էր և ես հասա իմ նպատակին, քանզի արդեն հայտնի եմ:
Ես նման ձգտում չեմ ունեցել և ոչ էլ հայտնի եմ դարձել, այլ՝ հայտնի է դարձել միջադեպը, իմ մասին վաղը ոչ մեկ չի խոսելու, իսկ միջադեպի հիշողությունը կապրի հարատև: Այսուհետ յուրաքանչյուր տնօրեն ամենաթողության ճանապարհը բռնելուց առաջ կհիշի այս դեպքը և մի լավ կմտածի: Իսկ ես մնալու եմ նույն պատմության ուսուցիչը:
Առավոտյան պետք է արթնանամ և գնամ աշխատանքի, խմեմ նույն սուրճը և վեռադառնամ տուն, առանց որևէ ակնկալիքի:
Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր արձագանքեցին այս խնդրին: Հասարակական արձագանքը հուսադրող էր, քանզի քաղաքացիական հասարակության կայացումը սարերի ետևում չէ:
Այսքանով վերջ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karpis.pashoyan/posts/924546907639338
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել