Մրայա Քերին 2016-ին  կարող է համերգ տալ   ԵրևանումPanARMENIAN.Net-ը գրում է.

Ամերիկացի երգչուհի, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր, դերասանուհի և բարեգործ Մրայա Քերին 2016-ին կարող է համերգ տալ Երևանում: Այս մասին հայտնել է Forpostart Production և Show Star ընկերությունների գլխավոր տնօրեն Զառա Մխեյանը։

«Այս պահին երգչուհու հետ բանակցություններ են տարվում։ Երևանյան համերգը պլանավորված է անցկացնել նրա համաշխարհային շրջագայության շրջանակում։ Ելույթի ամսաթիվն առայժմ հայտնի չէ»,- ասել է Մխեյանը, գրում է Նովոստի–Արմենիա-ն:

Մրայա Քերին երաժշտության պատմության «ամենավաճառվող» երգչուհիներից է։ Նրա վաճառված սկավառակների ընդհանուր թիվը կազմում է ավելի քան 200 մլն կրկնօրինակ։

2008- ին Touch My Body երգը գլխավորել է Billboard Hot 100 հիթ շքերթը, ինչը Քերիին դարձրել է միակ կատարող, ում երգերը 18 անգամ զբաղեցրել են այդ հիթ շքերթի առաջին հորիզոնականը։

Նա արժանացել է հինգ «Գրեմմիի»։ 2015 ին Հոլիվուդի «Փառքի պուրակում» բացվել է նրա անվանական աստղը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել