Լավ, քանի թեման ակտուալ ա, ասեմ. հանրաքվեում դիտորդ լինելու պատճառով ես էլ եմ գործից ազատվել:
Արդեն նախկին աշխատանքս կապված էր ծրագրի տեխնիկական սպասարկան հետ, այսինքն՝ հարկ էր լինում հեռակա կամ հենց անմիջապես կպնել հաճախորդների համակարգիչներին կամ գնալ իրանց մոտ ու ինչ-որ խնդիրներ լուծել: Ու ահա աշխատավայրումս հեռախոսազրույցի ժամանակ հաճախորդներից մեկն ինձ ճանաչեց, պարզվեց՝ նույն ընտրատեղամասում ինքը հանձնաժողովի ՀՀԿ անդամ էր, ես էլ իրան ճանաչեցի: Զրույցից հետո զանգում ա տնօրենիս ու պայմանավորվում ա, որ ես էլ չսպասարկեմ իրանց ֆիրման, պատճառը՝ չի վստահում, որ բիզնես գաղտնիքները չեմ տարածի: Տնօրենն էլ կանչեց մոտը, թե բա սենց խնդիր կա, մեր բոլոր հաճախորդներն օլիգարխներ են, էսօր մեկը զանգեց, վաղը մյուսը կզանգի, ու տենց քո նկատմամբ անվստահություն կլինի, արի, ընտրություն արա՝ կամ թողնում ես ակտիվիզմը, կամ մեզ մոտ չես կարա աշխատես: Առանց տատանվելու ասեցի, որ էլ ձեզ մոտ չեմ աշխատում: Չեմ մեղադրում տնօրինությանս, իրոք որ իրենք գործ ունեն օլիգարխների բիզնեսների հետ, իմ պատճառով իրանց օֆիսը կարար ուղղակի փակվեր, քանի որ կսկսեին իրանց չվստահել:
Բայց շնորհիվ լավ ընկերոջս մի ամերիկյան օֆիսից աշխատանքի առաջարկ եմ ստացել՝ ավելի շատ աշխ.վարձով ու ավելի լավ պայմաններով, որտեղ տնօրենն ամերիկացի ա, աշխատանքը կապված ա ամերիկյան սերվերների հետ, աշխ.վարձն էլ գալիս ա Ամերիկայից, այսինքն՝ Հայաստանի հետ կապ չունեն:

‪#‎ՉկաՉարիքԱռանցԲարիք‬

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել