Ինչպես հիշում ենք՝ նախորդ տարեվերջին ռուբլու կտրուկ արժեզրկման հետևանքով եվրոյի և դոլարի փոխարժեքը կտրուկ տատանումների ենթարկվեց, ինչն էլ իր հերթին մեծ իրարանցում առաջացրեց ՀՀ-ում:
Այս տարի ևս ռուբլին շարունակում է արժեզրկվել, սակայն նախորդ տարվա ցնցումներն ամենայն հավանականությամբ չեն կրկնվի:
Պետք է հիշել, որ նախորդ տարվա ցնցումները ցույց տվեցին, որ դա հիմնականում պայմանավորված էր դոլարի արժևորմամբ և ոչ թե դրամի արժեզրկմամբ կամ միայն ռուսական ռուբլու արժեզրկմամբ:
Այս պահի դրությամբ նավթի համաշխարհային գների հերթական անկման հետևանքով ռուսական ռուբլին նորից սկսում է արժեզրկվել, և սպասվում է, որ ՌԴ-ն նորից կհայտնվի տնտեսական ծանր վիճակում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1530418540612628&id=100009334896794&__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել