Արդեն նայել եմ «Քարե դարդի» առաջին երկու սերիաներն ու ասեմ, որ նման սիթքոմ Հայաստանում չկա։ Շատ հետաքրքիր հումոր ունի, հատկապես զվարճալի են համեմատությունները մեր օրերի ու մեզանից հազարավոր տարիներ առաջ կատարված դեպքերի միջև։ Վաչեի, Արմուշի ու Ռաֆոյի խաղի մասին ավելորդ է խոսել, որովհետև նրանք սիթքոմի համեմունքն են ու իրենց դերասանական խաղով փակում են բոլոր բացերը։ «Քարե դարդը» առանձնանում է նրանով, որ Հայաստանում նման բան դեռ չի եղել, և կրկնակի հաճելի է այն նայելը, քանի որ բացի որակյալ հումորից, որոնք առաջարկում են մնացած սիթքոմները, տեսնում ես քո աչքին անսովոր աշխարհ, հումորներ, որոնք զվարճալի են, որովհետև հազարավոր տարիներ առաջվա մասին են, բայց շատ ակտուալ են նաև մեր օրերում։ Անհամբերությամբ եմ սպասում հաջորդ սերիաներին, որովհետև սիթքոմի ֆորմատը թույլ է տալիս շատ անսպասելի ու խենթ բաներ անել, որոնք երբեք չենք հանդիպի ժամանակակից կյանքի մասին պատմող սերիալներում ու սիթքոմներում։