1) Հանդիպեցինք մանկական հիվանդանոցում:
Տիկին Մարիետտան է... Ո՞վ կասի, որ այս կինն ընդամենը 47 տարեկան է...
Բնակվում է որդու, հարսիկի և 3 թոռնիկների հետ:
Մեծ թոռնիկը՝ Գեղամը, 5 տարեկան է... Ցավոք, երեխան հաշմանդամ է, ըստ տատիկի՝ գլխուղեղի ճնշում ունի և դանդաղ է զարգանում, ցույց տվեցին էպիկրիզները:
Փոքրիկ Միլենայի ոտքերը ցրտահարվել էին... Այդ պատճառով է, որ հիվանդանոցում հանդիպեցինք... Նրանք նույնիսկ սնունդ չունեին... Փոքրիկ թոռնիկը 4 ամսական է, մայրիկի հետ տանն էր, քանի որ կրծքով է կերակրվում՝ հիվանդանոցում մնալը հարմար չէր...
Որդին աշխատում է Աշտարակում. նախրապան է: Ցավոք, ինչպես ասում են՝ «կարկուտը ծեծած տեղն է ծեծում»: Կով են գողացել, և որդին ստիպված է կորած կովի փոխարեն ամիսներ շարունակ պիտի անվճար աշխատի.... Երեխաներին տաք կոշիկներ են պետք, սնունդ: Աջակցեք այս ընտանիքին:
2) Երիտասարդ մայրիկ Թամարան է՝ 3 մանկահասակ դուստրերի հետ: Նրանք բնակվում են այս փոքրիկ տնակում, որն անբարեկարգ էր և «տուն» դժվար էր անվանել...
Վառելափայտն ինքն է բերում անտառից... Ամուսինն արտագնա աշխատանքի է, սակայն արդյունք, ցավոք, դեռ չկա: Երեխաներին պետք են ձմեռային կոշիկներ և սնունդ:
Տիկնիկներ են խնդրում Ձմեռ պապիկից:
3) Սերոբյան Հովհաննեսն ապրում է 78-ամյա մոր, կնոջ և 3 անչափահաս երեխաների՝ 8-ամյա Ինեսայի, 4-ամյա Մոնիկայի և 1.5-ամյա Վոլոդյայի հետ: Տան տանիքն անբարեկարգ էր, պատուհաններ էին բացակայում...
Տունը շատ ցուրտ էր. ընտանիքն ունի վառելափայտի և սննդի կարիք:
Խնդրում ենք արձագանքել:
4) Ծաղկանուշ տատիկն ապրում է դստեր՝ Մարինեի և 3 թոռնիկների հետ: 5-ամյա Օքսանան հաճախում է մանկապարտեզ, ավագ քույրը՝ Արեգնազանը, ավարտել է դպրոցը, սակայն 11-ամյա Սմբատն ունի հաշմանդամություն և հաճախում է խնամքի կենտրոն:
Ընտանիքը գտնվում է ծայրահեղ վիճակում, ունեն մթերքի կարիք:
Ձմեռ պապիկից Օքսանան խնդրեց տիկնիկ:
https://www.facebook.com/events/109041326132314/

«Օգնենք իրար» բարեգործական նախաձեռնություն
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել