Գնացել էի վերապատրաստելու քաղաքի 3-րդ եւ 4-րդ դպրոցներում գործող «Նաիրի» ինժեներական լաբարատորիաների խմբակավարներին։
Թեման եռաչափ տպիչների օգտագործումը, մատուցումը, հնարաւորութիւնները, կիրառութիւնները։
Թեման եռաչափ տպիչների օգտագործումը, մատուցումը, հնարաւորութիւնները, կիրառութիւնները։
Հաշուի առնելով որ Իջեւանում արդէն գործում է ՏՏ ոլորտի 1 ընկերութիւն եւ շուտով կը լինի երկրորդը, վստահաբար կարելի է ասել, որ այստեղից դեռ շատ ենք լաւ լուրեր ստանալու։
Իսկ հիմա անցուդարձի մասին թող պատմեն նկարները
Իջեւանի խմբակներում արդէն սկսել են գրչամանների տպումը եւ դպրոցներն իրենց համար կը տպեն գրչամաններ, իսկ յետոյ նաեւ կը վաճառեն դրանք։
Իսկ հիմա անցուդարձի մասին թող պատմեն նկարները
Իջեւանի խմբակներում արդէն սկսել են գրչամանների տպումը եւ դպրոցներն իրենց համար կը տպեն գրչամաններ, իսկ յետոյ նաեւ կը վաճառեն դրանք։
Մեր ապագան են երեխաները։
Այստեղ նրանք նոր ծանոթացել են Նաիրի սալիկին եւ «Աղուէս» ծրագրի օգնութեամբ մշակում են հեռաչափից ստացուած թուերը։
էս էլ մենք :) ( Ես ձեւ բռնած չեմ, մի շաբաթ է վիզս բռնուած է... :)) )
Էս պատմութեան ամենասիրուն ու կարեւոր մասերից մէկն էն է, որ «հեռաւոր» Տաւուշի մարզկենտրոնում վերապատրաստում անում են «աւելի հեռաւոր» Սիւնիքի Գորիս քաղաքից։ Ու այս կետում ճաքում է այն կարծրատիպը, որ Երեւանում ամէն ինչ գիտեն, շրջաններում ոչինչ չգիտեն, ու Երեւանից պիտի միշտ սովորեցնեն։
Ո՛չ։ Եւ կրկի՛ն անգամ ոչ։ Զարգանալ, առաջ ընթանալ կարող է իւրաքանչիւր հեռաւոր քաղաք, գիւղ, եթէ նրանք որոշեն, հասկանան, որ առաջինը իրենք պէտք է ուզեն զարգանալ, առաջ ընթանալ։ Երբէ՛ք, եւ ոչ մի դէպքում պէտք չէ սպասել, որ կենտրոնից քայլեր ձեռնարկուեն մեր համար։
յ.գ. Ինչպէս ասում են, տխմարը երջանկությունը փնտրում է հեռուներում, իմաստունն այն աճեցնում է իր կողքին։
Այս անգամուայ համար այսքանը։
Իսկ ես պատրաստւում եմ շուտով մէկնել Վարդենիս։
Իսկ ես պատրաստւում եմ շուտով մէկնել Վարդենիս։
Երեւան, 12 Դեկտեմբեր 2015թ։
Նյութի աղբյուր՝ http://lernci.livejournal.com/503762.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել