Քանի որ էս թեման չգիտես ինչու չի կորցնում արդիականությունը, ասեմ իմ կարծիքը ու սրանից հետո միշտ էս գրառման վրա հղում եմ անելու, որ երկար բարակ չբացատրեմ: Կարող եք համաձայն չլինել, բայց ինձ համոզել չի լինի, սա տարիների ընթացքում ձեւավորված կարծիք ա.
1. ուրեմն, ցանկացած մարդ, ով չի խախտում օրենքը /մանր-մունր կարմիր լույսի տակ անցնելը չենք հաշվում/, դրանով ուրիշ մարդկանց վնաս չի տալիս եւ որեւէ օրինական ճանապարհով ճարում է ապրելու միջոցներ /այդ թվում՝ նույնիսկ չաշխատելով՝ օրինական նպաստ է ստանում պետությունից կամ գումար բարեկամներից կամ դատարկ շշեր է հավաքում աղբանոցներում/, այդ մարդը իրավունք ունի չպատասխանի «իսկ դու ինչ ես արել այս կյանքում» տուֆտա հարցին:
2. եթե բացի առաջին կետի պայմաններին համապատասխանելուց տվյալ քաղաքացին նաեւ բոնուսային հարցերի է պատասխանել, այն է․ ծառայել է բանակում կամ ուրիշ պարտավորություններ է կատարել, ապրուստի միջոցները վաստակում է ստեղծագործ աշխատանքով * , պարբերաբար հարկեր վճարում, ունի երեխաներ եւ ապահովում է երեխաների ապրելու եւ կրթություն ստանալու գոնե մինիմալ պայմանները եւ այլն, ապա այս մեր քաղաքացուն պետությունը եւ հասարակությունը պարտավոր են աչքի լույսի պես պահել եւ գուրգուրել, նույնիսկ եթե վերընշված անձը լինի այն աստիճան ժլատ ու սառնասիրտ, որ ոչ միայն բարեգործությունով չզբաղվի, այլ նույնիսկ հարեւանին մի պտղունձ աղ չտա կամ առատաձեռ լինելով էնքան ապաշնորհ լինի բիզնեսում, որ նույնիսկ մի փոքրիկ գյուղի ջրագիծ չկարողանա կառուցել: Եւ, հետեւապես, «իսկ դու ինչ ես արել այս կյանքում» տուֆտա հարցին այս մեր քաղաքացին կարող է չպատասխանել արդեն բավականին կոպիտ տարբերակով:
3. Առաջին կետի պայմաններիմ հակասելու դեպքում ոչ մի եկեղեցի կառուցել կամ բարեգործություն անել չի օգնի: Պաբլո էմիլյո էսկոբար Գավիրիայից լավը չեք կարող լինել, մարդը տասնյակ գյուղեր եւ ավաններ կառուցեց ու պատրաստ էր Կոլումբիայի արտաքին պարտքը իրա ջեբից փակել, բայց դե չէ էլի, մեկ ա մնաց հանցագործ ու մարդասպան:


* ստեղծագործ լայն իմաստով, հավաքարարից՝ մինչեւ ձեռնարկություններ ստեղծող գործարար: Դժվարանում եմ ոչ ստեղծագործ աշխատանքի օրինակ բերել, մենակ ԴԱՀԿ-ն ա մտքիս գալիս
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել