Երեկվանից ստացածս բարին կամեցող, աջակցող նամակներից բացի կան նաև մտահոգություններ արտահայտող հարցադրումներ: Մասնավորապես առ այն, որ «Լուսավոր Հայաստան»-ը հետամուտ է Հայաստանում եվրոպական մոդելի պետության կառուցմանը: Հարգելիներս, այդ «եվրոպական մոդել» արտահայտության մեջ լավ կլինի, որ գտնեք ժողովրդավարության, պետական կառավարման ինստիտուտների կատարելագործման, իրավունքի գերակայության ու տնտեսության առաջավոր և ինտենսիվ ճյուղերի զարգացման և իհարկե մեր ռազմավարական հետաքրքրությունների համադրությունը: Մի փորձեք գտնել այն, ինչը ոչ դուք եք տեսել, ոչ մենք ենք ասել: Ի վերջո մեզնից շատերը ճարահատյալ հենց արևմուտք ու եվրոպա են քոչում, կամ երազում այդ մասին՝ լավ կյանքի փնտրտուքի մեջ: Շատերին այդ լավ կյանքի մուտքի արտոնագիրն է մերժված, բայց էլի մի կերպ իրենց գցում են սահմանից այն կողմ: Ինչու է դա այդպես? Ազնիվ եղեք գոնե ինքներդ ձեզ, ինչ կլինի, հակառակ դեպքում ծիծաղելի վիճակ եք ընկնում: Իհարկե, կան նաև նրանք, ովքեր համառորեն ապրում են հայրենիքում՝ հենց այստեղ այդ լավ կյանքն ու անհրաժեշտ պայմանները կառուցելու համար: Դրանցից ենք նաև մենք!
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել