Pastinfo.am-ը գրում է.

Հղի կնոջը բռնաբարելու փորձ կատարելու դեպքի առթիվ Քննչական կոմիտեում հատուցվել է քրեական գործ եւ ոստիկանությանը հանձնարարվել է կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկել:

«Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել է հանրապետության մարզերից մեկում արձանագրված զարհուրելի դեպքի մասին, երբ 20-ամյա հղի կնոջը փորձել է բռնաբարել նրա իսկ  մորաքրոջ դստեր ամուսինը, ինչը կանխվել է ամուսնու ճիշտ ժամանակին գալու արդյունքում:

«Փաստինֆո»-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել կատարված դեպքի մասին: Տղամարդն այցելել է  բարեկամների տնակ եւ տեսել, որ կինը` իր կնոջ մորաքրոջ աղջիկը, միայնակ է ու սուրճ է խնդրել: Սակայն վերջինինս վարքը աղջկան դուր չի եկել ու հրաժարվել է սուրճ դնել: Տղամարդը վայրենու նման հարձակվել է հղի կնոջ վրա, հարվածներ հասցրել, պատռել հագուստներն ու գցել մահճակալի վրա ու փորձել բռնաբարել: Տուն վերադարձող ամուսինը դուռը հայնտաբերել է փակ ու կնոջ ձայները լսելով տուն մտել պատուհանից` կոտրելով ապակիները, իսկ չարագործը բացել է դուռը ու դիմել փախուստի:

Երիտասարդ կինը տեղափոխվել է ծննդատուն, որտեղ ստացել է ստացիոնար բուժօգնություն:

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-138-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով` ակնհայտ հղի կնոջը բռնաբարելու փորձ կատարելու համար: Կինը ճանաչվել է տուժող: Քննիչը օպերատիվ միջոցառումներ իրականացնելու հանձնարարություններ է տվել ոստիկանության ստորաբաժանումներին` տղամարդուն հայտնաբերելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել