Օրը բարենպաստ է վերմակ դոշակը արևին դուրս տալու փոխարեն էշ-էշ դուրս տալու համար, գոլ ջրով լվացվելու փոխարեն գոլ խփելու համար և մի բաժակ տնական օղի խմելու փոխարեն խալխի արյունը խմելու համար:
Աստղերը հուշում են հայ ժողովրդին,որ շուտով գալու է ահեղ դատաստանի ժամանակը: Կրկնում ենք,աստղերը,այլ ոչ թե աստղաբան Էլյա Հովհանիիսյանը: Ի դեպ աստղերը Էլյա Հովհանիսյանին խորհուրդ են տալիս դիտել <<Աստղային պատերազմներ>> ֆիլմը:
Աստղերը շնորհավորում են ՀՅԴ 125 ամյակը,հայ էստրադայի աստղերը նույնպես շնորհավորում են հնամենի կուսակցությանը,մաղթում առողջություն,նորանոր կոալիցիաներ և ուսման մեջ հաջողություն:
Աստղերից փորձեցինք հետարքրքվել թե ինչ խորհուրդ կտան Հմայակ Հովհանիսյանին,սակայն աստղերից ոչ ոք նրան չճանաչեց: Փոխարենը աստղերը խնդրեցին << Նոր Հայաստան>> փրկության ճակատի անդամներին ցրվել տներում և հեղափոխությունը տնից կազմակերպել:
Այո-ի շտաբին աստղերը խորհուրդ են տալիս Андрей Макаревич-ի однажды мир прогнется под нас երգը: Նրանց համար օրը բարենպաստ է Տոմայի էհ տոմատի հյութ խմելու համար:
Ոչ-ի ճակատին աստղերը խորհուրդ են տալիս լսել James Blunt-ի the same mistake երգը: Օրը այս ճամբարի կողմնակիցների համար բարենպաստ է ԼԱստիվերում ճամբար խփելու համար:
Եվ վերջում աստղերը խորհուրդ են տալիս Հայաստանի ֆուտբոլի նորանշանակ գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանին հավաքական հրավիրել Սարգիս Հովսեփյանին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/narek.adamyan.7/posts/840013189443047?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել