Հանկարծ տխրել ես ինչ-որ բանից, քո ցավը իմ մեջ շնչում է էխոյով, կրակում է կարծես հոգուս մեջ: Արի պայթեցնենք ծիծաղով քո բոլոր տանջանքները: Դու քո արցունքներով սեղմվել, թաղվել էիր ուսիս ու տեսնում էիր բանալիները սառը կոռեկտության: Ձեռքդ նորից դիր ուսիս, ցած թափիր քարերը, ես եմ քո հավատարիմ ընկերը: Ճիշտ ժամանակին բաց վարագույրները: Հեռու-հեռվում ինչ-որ մի ձայն խելագարների նավակում շշնջաց մեղմիկ քո սրտում, ու կտանի նա քեզ վերջապես տուն: Խղճա քո սիրտը, որը հոգնել է տառապանքներից, դեն նետիր կուտակված խնդիրները, մտքերը, որոնք տանջում են քեզ գիշեր և ցերեկ` թող լքեն քեզ հավերժ: Հիմա քեզ նուրբ համբուրում եմ ու սրբում թաշկինակով քո արցունքները: Անկեղծ ասեմ, իմացիր, որ ամեն բան բոլորի հետ պատահում է, անցնում ու գնում է: Ժամանակը տանում է վիշտը մասամբ` գետի նման: Շատերը ունենում են ավելի վատ խնդիրներ: Ես դա քեզ երաշխավորում եմ: Աչքերդ թող փայլեն, լցվեն ուրախությամբ ու լուսավորությամբ: Զգացմունքներդ կարծես հրաշալի այգի են, ծաղկում են գարնանը, սիրո ջրվեժը խախտում է քո հանգիստը: Թող քամիները քշեն քո տանջանքները: Սերը կբացի քո համար դռները ու տաքացնելով հոգիդ` կկատարի գաղտնի երազանքները: Այդ ամենին դու պետք է հավատաս և ինչ ցանկանաս՝ կկատարվի:
Եվ վերջում ավելացնեմ`
Եթե դուք արթնացել եք առողջ, ուրեմն դուք երջանիկ եք մեկ միլիոն մարդկանցից, ովքեր չեն կարողանա ապրել մինչև այս շաբաթվա վերջ:
Եթե ձեր սառնարանում կա կերակուր, դուք հիմա հագնված եք, ապրում եք փակ տանիքի տակ և ունեք անկողին, ուրեմն դուք ավելի հարուստ եք, քան ութ հարյուր միլիոն մարդ, որոնք մատնված են սովի:
Այնպես որ, երբեք մի տխրեք:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/vigen.zargaryan/posts/481089875262754
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել