Դեկտեմբերի 12-ին Եվրոպական ժողովրդական կուսակցության ուսանողական կառույցը՝ «Եվրոպայի ժողովրդավար ուսանողներ» կազմակերպությունը (EDS) ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև։ Նշենք, որ բանաձևը EDS-ի խորհրդի հավաքի օրակարգ էր մտցվել Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության առաջարկով, որն այս տարվա ամռանից եվրոպական ամենամեծ երիտասարդական այս կառույցի անդամ է։
Բանաձևը դատապարտում է 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին Օմանյան կայսրության կողմից ցեղասպանական գործողություններն ընդդեմ հայերի, ասորիների և հույների։ Փաստաթղթով կոչ է արվում Թուրքիային առերեսվել պատմության հետ և ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Նշվում է նաև, որ Ցեղասպանության ժխտումը Թուրքիայի իշխանությունների կողմից աշխարհում ծնում է նոր ցեղասպանություններ։
Եվրոպայի դեմոկրատ ուսանողներ կազմակերպության նախագահ Գիորգոս Հաջիգիորգիոն ասաց, որ առաջին անգամ է EDS-ը պաշտոնական դիրքորոշում ներկայացնում ցեղասպանությունների վերաբերյալ. «Մեր խորհրդի հավաքի ընթացքում այսօր բազմաթիվ քննարկումներ եղան, և ձայների մեծամասնությամբ Ցեղասպանությունը դատապարտող բանաձևն ընդունվեց։ Մենք կոչ ենք անում Եվրամիության բոլոր երկրներին, որ նրանք ևս ճանաչեն ու դատապարտեն Ցեղասպանությունը։ Պետք է ասեմ, որ Եվրոպական Ժողովրդական կուսակցությունը (EPP) նույնպես ունի իր պաշտոնական դատապարտող դիրքորոշումը հարցի շուրջ։ Բազմաթիվ երկրների խորհրդարաններ նույնպես ճանաչել են Ցեղասպանությունը, և մեր ցանկությունն էր, որ EDS-ը նույնպես ունենա իր պաշտոնական տեսակետն այդ առումով»։
«Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք» կազմակերպության (DEMYC) նախագահ Խավիեր Ուրտադո Միրան կարևորեց այն փաստը, որ Հայոց ցեղասպանության մասին խոսում է Եվրախորհրդարանում իշխող ուժի՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցության պաշտոնական ուսանողական կառույցը՝ EDS-ը։ «Պետք է ասեմ, որ «Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք» կազմակերպությունը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/avagyankaren/posts/947855751954741?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել